Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու քահանաները ներքաշվել են աղմկոտ սեքս-սկանդալի մեջ
Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու քահանաները ներքաշվել են աղմկոտ սեքս-սկանդալի մեջ: Այդ մասին հաղորդում է «BBC»-ն՝ հենվելով լեհական «Gazeta Wyborcza» թերթի վրա։
Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Դոբրովա-Գուրնիչա քաղաքում։ Ըստ լրատվամիջոցի՝ քահանաները որոշել են խնջույք կազմակերպել եւ սեքս-աշխատողի են կանչել։ Հետո նա կորցրել է գիտակցությունը, եւ խնջույքի մասնակիցները ստիպված են եղել տեղում շտապ օգնություն կանչել, սակայն ժամանած բժիշկներին դուռը չեն բացել։ Իր հերթին շտապօգնության բրիգադը ոստիկանություն է կանչել։
Հետաքննությունը սկսվել է անձին օգնություն չցուցաբերելու հոդվածով, որը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջությանը։ Հանցագործությունը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին նույնպես ներքին հետաքննություն է անցկացնում։ Ինչպես հայտնի է, խնջույքին մասնակցող հոգեւորականների մի մասն արդեն կարգալույծ է եղել եկեղեցուց։