Լեհաստանի կառավարությունը պաշտոնանկ է արել երկրի հանրային հեռարձակողների ղեկավարությանը, ընդդիմության ներկայացուցիչները եկել են հեռուստատեսության շենք, ոստիկանությունը մոբիլիզացվել է
Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է Լեհաստանի հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական գործակալության PAP-ի ղեկավարության ազատման մասին։ Միաժամանակ փակվել է 24-ժամյա լրատվական TVP INFO հեռուստաալիքը, որին Լեհաստանի նոր վարչապետ Դոնալ Տուսկի «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը մեղադրում էր նախկին իշխող կուսակցությանը սատարելու մեջ։
Միևնույն ժամանակ, Լեհաստանի նոր խորհրդարանը երեքշաբթի օրն ընդունեց մի բանաձև, որով կոչ արեց բոլոր պետական մարմիններին «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղաքացիների հասանելիությունը հավաստի տեղեկատվությանը և հանրային լրատվամիջոցների գործունեությունը»:
Լեհաստանի հեռարձակման ազգային խորհրդի նախագահ Մաչեյ Սվիրսկին հայտարարում է, որ հանրային լրատվամիջոցների ղեկավարների պաշտոնանկությունն անօրինական է։
Միաժամանակ Լեհաստանի հանրային հեռուստատեսության գրասենյակ են եկել նախկին իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության անդամները, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին։ Նրա խոսքով՝ «հեռուստատեսության մոտ են՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար»։ Շենքում մոբիլիզացված են նաև իրավապահները։