Լեհաստանի հարավային մասում ուժեղ քամու հետեւանքով հինգ մարդ է մահացել
Լեհաստանի հարավային մասում ուժեղ քամու հետևանքով հինգ մարդ է մահացել, այդ թվում՝ երեխաներ։ Քամին ոչնչացրել է տեղական ենթակառուցվածքները։ Վնասվել են ծառեր, մեքենաներ, հյուրանոցներ և բնակելի տներ։
Եղանակային վատ պայմանների պատճառով ոստիկանությունը հորդորում է բնակիչներին դուրս չգալ տներից, եթե խիստ անհրաժեշտություն չկա։
Փակ են արշավային արահետներն ու ճոպանուղիները Տատրայի լեռներում։