Լեհաստանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են բարձր պատրաստվածության
Լեհաստանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը արտահերթ հանդիպում է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների հետ։
Ըստ լեհական լրատվամիջոցների՝ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարական շտաբի ղեկավար Յացեկ Գորիշևսկին ասել է, որ հակաօդային պաշտպանության ուժերի անցումը ուժեղացված պատրաստության ռեժիմի կապված է այսօր առավոտյան Ուկրաինայի տարածքից Լեհաստանի օդային տարածք անհայտ օբյեկտի մուտք գործելու հետ։
«Մեր օդային տարածքի անվտանգությունն ամրապնդելու նպատակով մարտական պատրաստության են բերվել հակաօդային պաշտպանության սարքավորումներu և մի քանի կործանիչներ»,- ասել է Գորիշևսկին։
Ինչպես ասում է, Ուկրաինայից Լեհաստանի օդային տարածք ներխուժած օբյեկտի որոնողական աշխատանքներն այս փուլում շարունակվում են։