Լեհաստանի գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարում է, որ Եվրամիությանն անդամակցելուց հետո գյուղատնտեսության շուկան Ուկրաինայի համար պետք է փակվի 20 տարով
Լեհաստանի գյուղատնտեսության փոխնախարարն ասում է, որ Եվրամիությանն անդամակցելուց հետո գյուղատնտեսության շուկան Ուկրաինայի համար պետք է փակվի 20 տարով։ Այսպիսի հայտարարություն է արել Միխայիլ Կոլոդզեյչակը, ով Լեհաստանի Սեյմ է մտել Դոնալդ Տուսկի «քաղաքացիական կոալիցիայի» ցուցակով։
Նրա խոսքով՝ Լեհաստանը պետք է պաշտպանի սեփական շահերը, եթե Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը։ Միխայիլ Կոլոդզեյչակի խոսքով, ուկրաինական գյուղատնտեսության մեջ գերակշռում է 95 ֆերմերների գործունեությունը։
«Դրա համար մենք պետք է պաշտպանենք մեր շահերը, օրինակ, ինչպես արեց Գերմանիան, երբ Լեհաստանը միացավ Եվրամիությանը, այն ժամանակ լեհերի համար աշխատաշուկան սառեցվեց 8 տարով։ Այսօր մենք պետք է ասենք, որ Ուկրաինայի գյուղատնտեսական և պարենային ապրանքները՝ հումք և վերամշակված, չպետք է մտնեն Լեհաստան, օրինակ՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունից հետո 20 տարի շարունակ»,- ասել է լեհ պաշտոնյան։