Լեհաստանի և Լիտվայի նախագահները ներկա են գտնվել Ռուսաստանի և Բելառուսի սահմանի մոտ երկու երկրների համատեղ զորավարժությունների փակման արարողությանը
Լեհաստանի և Լիտվայի նախագահները ներկա են գտնվել Ռուսաստանի և Բելառուսի սահմանի մոտ երկու երկրների համատեղ զորավարժությունների փակման արարողությանը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Associated Press»-ը։
Հնգօրյա զորավարժությունն անցկացվել է Սուվալկի միջանցքի երկայնքով, որը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար։ 100 կիլոմետր երկարությամբ միջանցքը միացնում է Լեհաստանն ու Լիտվան՝ միաժամանակ բաժանելով Ռուսաստանի Կալինինգրադի մարզը Բելառուսից։
Ինչպես ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, «պոտենցիալ ագրեսորը պետք է տեսնի մեր պատրաստակամությունը»։
Զորավարժությանը մասնակցել է 1500 լիտվացի և 200 լեհ զինվոր։ Ինչպես գրում է «Associated Press»-ը, զորավարժություններին մասնակցել են նաև ամերիկացի և պորտուգալացի զինվորականներ։