Լեհաստանի և Բալթյան երկրների ներքին գործերի նախարարները հռչակագիր են ստորագրել Ուկրաինայի հետ համագործակցության մասին
Լեհաստանի և Բալթյան երկրների ներքին գործերի նախարարները հռչակագիր են ստորագրել Ուկրաինայի հետ համագործակցության մասին։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կիևի մերձակայքում գտնվող Հոստոմել օդանավակայանում, որտեղ ուկրաինական և ռուսական ուժերի միջև ինտենսիվ բախումներ են տեղի ունեցել։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրկի խոսքով՝ հռչակագիրը ներառում է օգնություն ռազմական հանցագործությունների հետաքննության և Ուկրաինայի տարածքի ականազերծման հարցում։
Լատվիայի ներքին գործերի նախարար Մարիա Գոլուբեւան նշել է, որ բալթյան երկրները և Լեհաստանը պատրաստ են Ուկրաինայի կողքին կանգնել մինչև նրա հաղթանակը։
«Մենք պետք է ձեր կողքին լինենք, ինչպես նաև եվրոպական կառույցների միջանցքներում, մինչև Ուկրաինան դառնա մեր անդամ երկրներից մեկը, որպես մեր եղբայրներն ու քույրերը», – ասել է Մարիա Գոլուբևան։