Լեհաստանի ընդդիմադիր կուսակցությունները պատրաստակամություն են հայտնում ստեղծել կոալիցիոն կառավարություն և կոչ են անում նախագահին առաջադրել վարչապետի թեկնածու
Լեհաստանի ընդդիմադիր կուսակցությունները պատրաստակամություն են հայտնում ստեղծել կոալիցիոն կառավարություն և կոչ են անում նախագահ Անջեյ Դուդային՝ առաջադրել վարչապետի թեկնածու։ Սակայն, չնայած կոչերին, նախագահը չի շտապում որոշում կայացնել։
Նախագահն այսօր և վաղը հանդիպում կունենա ընտրություններում մանդատ ստացած կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Այսօր նա հանդիպումներ է ունենում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության և ընդդիմադիր Քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչների հետ։ Վերջինիս վարչապետի թեկնածու է նշվում Դոնալդ Տուսկը։ Վաղը Դուդան կհանդիպի «Երրորդ ուղու» և «Նոր ձախերի» հետ։
Նշենք, որ չնայած խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը գրավելուն, իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը մեծամասնություն կազմելու մանդատներ չուներ, և դժվար թե կուսակցությունը կարողանա կոալիցիա կազմել ընդդիմադիր որևէ կուսակցության հետ։