Լեհաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար. Լեհաստանը երկու շաբաթվա ընթացքում կկարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից

17:58, 26.03.2025

Լեհաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Դարիուշ Լուկովսկին ասում է, որ երկիրը կկարողանա հետ մղել ռուսական պոտենցիալ հարձակումը մեկ-երկու շաբաթվա ընթացքում, քանի որ Լեհաստանը բավարար ռեսուրսներ ունի միայն այդ ժամանակահատվածի համար։

Լրագրողի այն հարցին, թե որքան ժամանակ Լեհաստանը կկարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից, Դարիուշ Լուկովսկին ասել է, որ «այժմ Լեհաստանը կկարողանա պաշտպանվել մեկ-երկու շաբաթով»։

Գեներալի խոսքով՝ Լեհաստանն անընդհատ մեծացնում է իր պաշտպանական ներուժը։

Նրա գնահատմամբ՝ երկրին անհրաժեշտ է երկու-երեք տարի ռուսական հնարավոր ագրեսիային լիարժեք պատրաստվելու համար։

Լեհաստանը հուսով է, որ Ուկրաինայի դիմադրությունը կօգնի ժամանակ շահել և թույլ կտա ուժեղացնել իր պաշտպանունակությունը։

Նմանատիպ