Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ չի մասնակցի ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը՝ Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով
Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ չի մասնակցի ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը՝ Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ չի մասնակցի Սկոպյեում կայանալիք ԵԱՀԿ նախարարական նիստին՝ հանդիպմանը Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով։

Այսօր Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում մեկնարկում է նախարարների երկօրյա հանդիպումը։

Ինչպես ասուլիսում հայտարարեց Լեհաստանի արտաքին գործերի նոր նախարար Շիմոն Շինկովսկին, ինքը բոյկոտում է հանդիպումը Լավրովի մասնակցության պատճառով։ Նրա պարզաբանմամբ՝ Ռուսաստանը ագրեսոր երկիր է, որը պատասխանատու է պատերազմական հանցագործությունների համար, և իր համար անընդունելի է, որ այս երկրի արտգործնախարարը մասնակցի խաղաղության և անվտանգության ամրապնդմանը միտված հանդիպմանը։

Լավրովի մասնակցության պատճառով Բալթյան երկրների և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները չեն մասնակցի ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։