Լեհաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկին առաջին այցով ժամանել է Ուկրաինա
Լեհաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկին առաջին այցով ժամանել է Ուկրաինա

Լեհաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարն իր առաջին այցով ժամանել է Ուկրաինա։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ռադոսլավ Սիկորսկին Կիևում է։

Համապատասխան լուսանկարը Սիկորսկին հրապարակում է Twitter-ում։

Այցի շրջանակներում Լեհաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ուկրաինայի կառավարության անդամների հետ և ելույթ կունենա Գերագույն Ռադայում։

Հանդիպման ժամանակացույցը գաղտնի է անվտանգության նկատառումներով: