Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ ռուսական հրթիռները խոցելու հնարավորությունը
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քննարկում է ՆԱՏՕ-ի դաշինքի սահմաններին ռուսական հրթիռներ խոցելու հնարավորությունը։
Այս մասին խոսել է Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան։
Նրա խոսքով՝ մարտի 24-ին ռուսական հրթիռով Լեհաստանի օդային տարածքի խախտումը լեհական զինված ուժերի կայունության ու զգոնության փորձություն էր։
«ՆԱՏՕ-ում տարբեր հայեցակարգերի վերլուծություններ են ընթանում։ Մասնավորապես, տարբերակներից մեկը նման հրթիռներ խոցելն է, երբ դրանք շատ մոտենան ՆԱՏՕ-ի սահմաններին, սակայն դա պետք է արվի ուկրաինական կողմի համաձայնությամբ և հաշվի առնելով միջազգային հետևանքները։ Նման դեպքում ՆԱՏՕ-ի հրթիռները կխփեն ռուսական հրթիռները դաշինքի տարածքից դուրս»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը։