Լեհաստանի արտաքին գործերի նախարարը ավարտեց այցը Վրաստան
Լեհաստանի արտաքին գործերի նախարարը ավարտեց այցը Վրաստան

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն ավարտեց այցը Վրաստան։

Զբիգնև Ռաուին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ուղեկցել է նրա վրացի գործընկերը՝ Իլիա Դարչիաշվիլին։ Մինչ այդ Վրաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները հարգանքի տուրք մատուցեցին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հիշատակին և ծաղկեպսակ դրեցին նրա հուշակոթողին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը ապրիլի 26-28-ը այցով եղել է Վրաստանում։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտգործնախարարության ղեկավար Իլիա Դարչիաշվիլիի հետ։

Զբիգնև Ռաուն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Լեհ դիվանագետին ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Այցի շրջանակներում Լեհաստանի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց Վրաստանի միասնության համար մղվող պայքարում զոհված հերոսների հուշակոթողին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։