Լեհաստանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են Սուրբ Ծննդյան շուկայում զանգվածային հարձակում պլանավորող ուսանողի
Լեհաստանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի ուսանողի, որը կասկածվում է Սուրբ Ծննդյան տոնավաճառում զանգվածային հարձակման նախապատրաստման մեջ։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Լեհաստանի հատուկ ծառայությունների նախարարի մամուլի խոսնակ Յացեկ Դոբժինսկին։
Նրա տեղեկություններով՝ ձերբակալվածը Մատեուշ Վ․-ն է՝ Լյուբլինի կաթոլիկ համալսարանի ուսանողը։
Քննության տվյալներով՝ ուսանողը մտադիր էր հարձակում իրականացնել պայթուցիկ սարքի կիրառմամբ, ինչպես նաև պլանավորում էր անդամակցել ահաբեկչական կազմակերպության։
«Հանցագործության նպատակը մարդկանց ահաբեկելն ու «Իսլամական պետությանը» աջակցելն էր», – նշված է հայտարարությունում։
Լեհաստանի հատուկ ծառայությունների տվյալներով՝ կասկածյալը քայլեր է ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության հետ կապ հաստատելու ուղղությամբ, այդ թվում՝ հարձակման համար աջակցություն ստանալու նպատակով։
Ձերբակալվածի նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով նախնական կալանք։