Լեհաստանը օգոստոսի 1-ից սկսում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանության զորավարժությունները, որին կմասնակցի մինչև 17 հազար զինվոր
Լեհաստանը օգոստոսի 1-ից սկսում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանության զորավարժությունները, որին կմասնակցի մինչև 17 հազար զինվոր

Օգոստոսի 1-ից Լեհաստանը զորավարժություններ կսկսի Բելառուսի սահմանի մոտ, որին կմասնակցի մինչեւ 17 հազար զինվոր։

Ինչպես հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարության հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այն երկրների քաղաքացիները, որտեղից գալիս են անօրինական միգրանտները, իմանան, որ լեհ-բելառուսական սահմանը հատելը հանցագործություն է։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինակ-Կամիշի խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով վիրավորում է լեհական բանակի զինվորներին, որոնք հսկում են լեհական սահմանը, պատասխանատվության կենթարկվեն։

Մինչ այդ Լեհաստանը դիմել էր Ֆինլանդիայի, Գերմանիայի և Հունաստանի օգնությանը՝ Բելառուսի հետ սահմանը հսկելու համար։ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության՝ Ֆրոնտեքսի տվյալներով, 2024 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում բլոկի արևելյան սահմանի երկայնքով ԵՄ անցնել փորձող մարդկանց թիվը գրեթե կրկնապատկվել է: