Լեհաստանը մինչև 2,6 մլրդ դոլար կծախսի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար
Լեհաստանը մինչև 2,6 միլիարդ դոլար կծախսի Ռուսաստանի և Բելառուսի հետ ընդհանուր սահմանի ամրապնդման համար։
Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով, «Արևելյան վահան» կոչվող ծրագիրը ներառում է նոր պարիսպ, ամրություններ, անտառվերականգնում և տեղանքի փոփոխություններ մոտ 400 կմ հեռավորության վրա:
«Մենք ցանկանում ենք, որ մեր սահմանն ապահով լինի խաղաղ ժամանակ, իսկ անանցանելի՝ պատերազմի ժամանակ»,- ասել է Տուսկը։
Հարկ է նշել, որ չնայած 2022 թվականին Լեհաստանում կառուցված 5,5 մետր բարձրությամբ ցանկապատին, Բելառուսից անօրինական միգրանտների հաջորդ ալիքը չի կարող պատշաճ կերպով զսպվել։