Լեհաստանը կարող է էմբարգո հաստատել ավելի շատ ուկրաինական ապրանքների վրա, եթե Կիևը սրի հացահատիկի հակամարտությունը
Լեհաստանը կարող է էմբարգո հաստատել ավելի շատ ուկրաինական ապրանքների վրա, եթե Կիևը սրի հացահատիկի հակամարտությունը: Այս մասին, ըստ լեհական լրատվամիջոցների, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
Լեհաստանի կառավարության ղեկավարն արձագանքել է Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկայի հայտարարությանը մի քանի տեսակի մրգերի և բանջարեղենի հնարավոր էմբարգոյի վերաբերյալ։
«Ես զգուշացնում եմ Ուկրաինայի իշխանություններին, եթե նա այս կերպ սրի հացահատիկի հակամարտությունը, մենք Լեհաստանում կընդլայնենք այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն արգելված է Լեհաստանում»,- ասել է Մորավիեցկին։
Լեհաստանի վարչապետի խոսքով, Լեհաստանը շատ բան է արել Ուկրաինայի համար, ուստի ակնկալում է, որ իր շահերը կհասկանան։
«Մենք ամբողջ ուժով պաշտպանելու ենք մեր շահերը։ Սա նշանակում է, որ մենք, իհարկե, հարգում ենք ուկրաինական կողմի բոլոր խնդիրները, թեև մեզ համար առաջին տեղում են մեր ֆերմերների շահերը»,- ասել է Մորավիեցկին։
Հիշեցնենք, որ ԵՄ երեք երկրների կողմից ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքի պատճառով Կիևը չի բացառում Լեհաստանից, Սլովակիայից և Հունգարիայից որոշ տեսակի ապրանքների ներմուծման արգելքը։ Խոսքը, մասնավորապես, սոխի, լոլիկի, կաղամբի ու խնձորի մասին է։