Լեհաստանը հինգշաբթի օրը կփակի Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը՝ Բելառուսում Ռուսաստանի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պատճառով

21:24, 09.09.2025

Լեհաստանը հինգշաբթի օրը կփակի Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը՝ Բելառուսում Ռուսաստանի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պատճառով, հայտարարել է Լեհաստանի կառավարությունը։

«Ուրբաթ օրը Բելառուսում՝ լեհական սահմանին շատ մոտ, կսկսվեն ռուս-բելառուսական զորավարժություններ, որոնք շատ ագրեսիվ են ռազմական դոկտրինի առումով։ Հետևաբար, ազգային անվտանգության համար մենք կփակենք Բելառուսի հետ սահմանը, այդ թվում՝ երկաթուղային անցումները», – կառավարության նիստում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ռուսաստանի և Բելառուսի միջև անցկացվող լայնածավալ զորավարժությունները, որոնք հայտնի են որպես «Zapad», մտահոգություններ են առաջացրել Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում։

Նմանատիպ