Լեհաստանը հայտարարել է, որ չնայած Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի վրա հարձակմանը, Արևմուտքը չի փոխի իր մոտեցումը զենքի կիրառման հարցում
«Չնայած Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի վրա հարձակմանը, Արևմուտքը չի փոխի իր մոտեցումը զենքի կիրառման հարցում»,- հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Տոմաշ Սիեմոնյակը։
Լեհ նախարարին լրագրողը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ Կիևի ռազմական հաջողությունները փոխեն դաշնակիցների դիրքորոշումը Ռուսաստանի հետ պատերազմում զենքի կիրառման հարցում։
«Այս հարձակումը չի փոխում Արևմուտքի հակաէսկալացիոն դիրքորոշումը»,- ասել է Սիեմոնյակը։
Նրա խոսքով, Կուրսկի շրջանում տեղի ունեցող զարգացումները օգնում են փոխել Ուկրաինայի իմիջը, քանի որ «Կիևի քաղաքական ձեռքբերումները երկու շաբաթից էլ քիչ ժամանակում հսկայական են»։