Լեհաստանը հանդես է եկել Ռուսաստանի և Բելառուսի  մարզիկների համար փախստականների թիմ ստեղծելու գաղափարով  #1TVSPORT
Լեհաստանը հանդես է եկել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար փախստականների թիմ ստեղծելու գաղափարով #1TVSPORT

Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարար Կամիլ Բորտնիչուկն առաջարկել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի «Փախստականների թիմում» ընդգրկել ռուս և բելառուս մարզիկներին։

«Ուշադրություն եմ հրավիրում այն ​​փաստի վրա, որ ռուսական սպորտի չեզոքությունը ֆիկցիա է։ Ռուսաստանում ինստիտուտներ չկան, որը անկախ կլինի ավտորիտար կամ տոտալիտար իշխանությունից։ Իսկ Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անկախ կառույց չէ։

Որպեսզի խուսափենք այն մեղադրանքից, թե մենք առաջնորդվում ենք ազգայնականությամբ, ինչ-որ խտրականություն կա առկա անձնագրի պատճառով, մենք հանդես ենք գալիս փախստականների հավաքական ստեղծելու առաջարկով։

Ոչ թե չեզոք թիմ, այլ փախստականների թիմ, որը կներառի ռուսներ և բելառուսներ, ովքեր այլախոհներ են Պուտինի և Լուկաշենկոյի ռեժիմներից:

Կարծում եմ, որ դա կարող է հետաքրքիր հիմք հանդիսանալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցությունների համար եւ թույլ կտա Միջազգային օլիմպիական կոմիտեին փրկել իր դեմքը այս իրավիճակում»,- ասել է Բորտնիչուկը։