Լեհաստանը դադարեցրել է միջազգային բեռնափոխադրումների թույլտվություն չունեցող ուկրաինական բեռնատարների տեղաշարժը
Ուկրաինան Եվրահանձնաժողովին տեղեկացրել է, որ ԼԼեհաստանը դադարեցրել է միջազգային բեռնափոխադրումների թույլտվություն չունեցող ուկրաինական բեռնատարների տեղաշարժը, ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Սերխի Դերկաչը։
Դերկաչի խոսքով՝ ուկրաինական փոխադրողները թույլտվության կարիք չունեն։
«Այս մասին լեհական կողմը գիտի, առաջին հերթին Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարությունը։ Լեհական կողմը, ինչպես նաև ԵՄ անդամ մյուս բոլոր երկրները ծանուցվել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի երկարաձգման մասին։ Հիմա լեհական կողմում միայն ներքին հաղորդակցության հարց է»,- ասել է Դերկաչը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ուկրաինական կողմը դիմել է Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ լեհ գործընկերները պնդում են, որ փորձում են խնդիրը լուծել Լեհաստանի մաքսային ծառայության հետ։
«Բեռնատարների տեղաշարժի կասեցման մասին տեղեկացրել ենք նաեւ Եվրահանձնաժողովին։ Եվրահանձնաժողովն արդեն տեղյակ է իրավիճակին եւ նույնպես փորձում է լուծել խնդիրը»,- ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարարը։