Լեհաստանը ցանկանում է 2036 թվականին անցկացնել ամառային Օլիմպիական խաղերը
Լեհաստանը ցանկանում է 2036 թվականին անցկացնել ամառային Օլիմպիական խաղերը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկիրը ցանկանում է ընդունել 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը։

«Ցանկանում եմ նշել, որ Լեհաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարության, սպորտի և զբոսաշրջության նախարարի և կառավարության հետ խորհրդակցությունների արդյունքում մեր հավակնությունն ու պլանն է սկսել պայքարը 2036 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար»,- ասել է Դուդան։

Այս պահին հայտնի է, որ Ինդոնեզիան, Մեքսիկան և Հնդկաստանը ցանկանում են ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը։

Հաջորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականին Փարիզում, 2028 թվականին Լոս Անջելեսում, 2032 թվականին՝ Բրիսբենում։