Լեհաստանը 200 միավոր «Տե-72» տիպի տանկ է մատակարարել Ուկրաինային
Լեհաստանը 200 միավոր «Տե-72» տիպի տանկ է մատակարարել Ուկրաինային։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ տանկերի այս քանակությունը թույլ է տալիս զինել երկու տանկային բրիգադ։ Լեհաստանը նաև մի քանի տասնյակ հետևակի մարտական մեքենաներ է ուղարկել Ուկրաինա։
Ընդհանուր առմամբ, Վարշավան Կիև է մատակարարել 7 միլիարդ զլոտիի տեխնիկա, այդ թվում՝ ինքնագնաց 2C1 «Գվոզդիկա» հաուբից և «Գրադ» համակարգ։
Լեհաստանը նաև հրթիռներ է ուղարկել Ուկրաինա ՄիԳ-29 և Սու-27 ինքնաթիռների համար։