Լեհաստանը 200 միավոր «Տե-72» տիպի տանկ է մատակարարել Ուկրաինային

15:34, 29.04.2022

Լեհաստանը 200 միավոր «Տե-72» տիպի տանկ է մատակարարել Ուկրաինային։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ տանկերի այս քանակությունը թույլ է տալիս զինել երկու տանկային բրիգադ։ Լեհաստանը նաև մի քանի տասնյակ հետևակի մարտական ​​մեքենաներ է ուղարկել Ուկրաինա։

Ընդհանուր առմամբ, Վարշավան Կիև է մատակարարել 7 միլիարդ զլոտիի տեխնիկա, այդ թվում՝ ինքնագնաց 2C1 «Գվոզդիկա» հաուբից և «Գրադ» համակարգ։

Լեհաստանը նաև հրթիռներ է ուղարկել Ուկրաինա ՄիԳ-29 և Սու-27 ինքնաթիռների համար։

Նմանատիպ