Լեհական փոխադրողներն ամբողջությամբ արգելափակել են Ուկրաինայի սահմանի երկու անցակետ
Լեհական փոխադրողներն ամբողջությամբ արգելափակել են Ուկրաինայի սահմանի երկու անցակետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Սերգեյ Դերկաչը։
Խոսքը «Յագոդինո» և «Ռավա» սահմանային անցակետերի մասին է, որտեղ դադարեցված է բեռնափոխադրումների շարժը։
Բացի այդ, բողոքի ցույցի մասնակիցներն անարգել թույլատրում են մարդասիրական բեռնափոխադրումներ և ուղեւորափոխադրումներ։
Ակցիայի կազմակերպիչները պահանջում են, որ ուկրաինական փոխադրողներին հատուկ թույլտվություն տրվի Եվրամիությունում աշխատելու համար։ Այս համակարգը գործում էր մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված լայնածավալ պատերազմը, սակայն 2022 թվականի փետրվարին Եվրամիությունը ժամանակավորապես չեղարկեց Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու թույլտվությունները։ Այժմ լեհ փոխադրողները պահանջում են վերացնել ուկրաինացիների համար սահմանված արտոնությունները։