Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը փորձում է բանակցություններ վարել, որպեսզի Լեհաստանի նոր վարչապետ Դոնալդ Տուսկը այցի շրջանակում շուտով ժամանի Կիև
Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը փորձում է բանակցություններ վարել, որպեսզի Լեհաստանի նոր վարչապետ Դոնալդ Տուսկը այցի շրջանակում շուտով ժամանի Կիև։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, ուկրաինական կողմը ցանկանում է այցը կազմակերպել՝ անկախ նրանից, թե Տուսկի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կկայանա այս շաբաթ Բրյուսելում, որտեղ կանցկացվի ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը։
Ավելի վաղ Դոնալդ Տուսկն իր ելույթներից մեկում նշել էր, որ իր հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ, ամենայն հավանականությամբ, կկայանա Բրյուսելում, թեև Տուսկի մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Զելենսկու հետ իր հանդիպումը դեռ հաստատված չէ։