Լեհական բանակի գլխավոր շտաբի պետ. Լեհաստանը պետք է բանակը նախապատրաստի լայնամասշտաբ հակամարտության համար
«Լեհաստանը պետք է բանակը նախապատրաստի լայնամասշտաբ հակամարտության համար»,- հայտարարել է լեհական բանակի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան։
Ըստ Ռոյթերսի՝ Լեհաստանի հարաբերությունները Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի հետ կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 24-ին Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորականներով ներխուժեց հարևան Ուկրաինա:
«Սա մեզ ստիպում է լավ հավասարակշռություն գտնել սահմանային առաքելության և բանակում ուսուցման ինտենսիվության պահպանման միջև»,- ասել է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետը։
Վարշավան մեծացրել է պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 4 տոկոսի՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման: Անցյալ տարեվերջին Լեհաստանի զինված ուժերը կազմում էին մոտ 190 հազար, այդ թվում՝ ցամաքային, օդային, ռազմածովային, հատուկ նշանակության ուժեր և տարածքային պաշտպանության ուժեր։ Լեհաստանը նախատեսում է մի քանի տարում այդ թիվը հասցնել 300 հազարի: