Լեհ փորձագետները նշում են, որ անցյալ տարվա նոյեմբերին Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը պատկանել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգին
Լեհ փորձագետները նշում են, որ անցյալ տարվա նոյեմբերին Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը պատկանել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգին

Ըստ ԶԼՄ-ների՝ լեհ փորձագետները եկել են այն եզրակացության, որ անցյալ նոյեմբերին լեհական Պշևոդուվ գյուղում վթարի է ենթարկվել ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռը։

Հրթիռային միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Լեհ փորձագետները նշում են, որ հրթիռն արձակվել է ուկրաինական կողմից։ Ինչպես գրում են լեհական լրատվամիջոցները, երկար հետաքննության ընթացքում ուկրաինական կողմը ցույց է տվել «անբավարար համագործակցություն», թեև լեհ քննիչները ինքնուրույն են եկել եզրահանգման, թե ինչի պատճառ է դարձել սահմանամերձ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպը։

Լեհաստանի դատախազության ներկայացուցիչ Լուկաշ Լապչինսկին հաստատել է, որ իրենք իսկապես ստացել են փորձագետի եզրակացությունը, սակայն նշել է, որ գաղտնիության պատճառով չի կարող հրապարակել բովանդակությունը։

Փորձագետները կարծում են, որ դա ռուսական արտադրության հրթիռային համակարգ էր։ Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպի ժամանակ Ռուսաստանը ռմբակոծում էր ուկրաինական քաղաքները։ Թիրախը խոցելու համար արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկը դիպել է թիրախին, մյուսը շարունակել է թռչել։