Լեհ օրենսդիրները հավանություն են տվել Բելառուսի սահմանին անվտանգության ծառայությունների համար զենքի օգտագործումը հեշտացնելու օրինագծին
Լեհ օրենսդիրները հավանություն են տվել օրինագծին, որը կհեշտացնի անվտանգության ծառայությունների կողմից Բելառուսի հետ սահմանին զենքի օգտագործումը։ Ռոյթերսի փոխանցմամբ՝ այս օրենքի նախագիծն ունի հանրային աջակցություն, սակայն, իրավապաշտպանների կարծիքով, այն խախտում է մարդու իրավունքները։
Ակտիվիստների խոսքով՝ իրենք հույս ունեին, որ Տուսկի եվրոպամետ կառավարությունը չի կրկնի նախորդ կառավարության մոտեցումը միգրացիոն ճգնաժամի հարցում։
Վարշավան, ինչպես նաև Եվրամիությունը, ասում են, որ Բելառուսը և նրա դաշնակից Ռուսաստանը միտումնավոր էմիգրացիոն ճգնաժամ են ստեղծում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, ինչը Մինսկն ու Մոսկվան հերքում են։
Իրավիճակը հատկապես սրվել է, երբ սահմանին դանակահարվել է 21-ամյա լեհ զինծառայողը, ով ստացած վերքերից մահացել է։
Օրինագիծը թույլ կտա անվտանգության ծառայություններին հրազեն օգտագործել արտակարգ իրավիճակներում։ Իրավապաշտպանները պնդում են, որ օրինագիծը կարող է կանխել միջադեպերի պատշաճ հետաքննությունը։