Լեչխումիում հինգերորդ օրն է պայքարում են աղետի դեմ: Լեչխումիում դեռ մասամբ կտրված են արտաքին աշխարհից Ղու գյուղում բնակվող 10 ընտանիքներ:
Բնակչության հետ կապը հնարավոր է Սաուրմոյի ճանապարհով:
Ռաչա-Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթիում պետական ներկայացուցիչ Պապունա Մարգվելիձեի խոսքով, մինչ եղանակը չբարելավվի, հնարավոր չէ շրջանցիկ ճանապարհի շինարարությունը սկսել:
Ինչ վերաբերում է Ցագերի-Ամբրոլաուրին կապող կենտրոնական ճանապարհին, որտեղ երկու օր առաջ տեղի է ունեցել սողանք, երթևեկությունը վերականգնվել է: Սաստիկ տեղումների արդյունքում Ցագերի համայնքապետարանում սողանքային գործընթացներ են զարգացել հինգ օր առաջ: