Լեւան Խաբեիշվիլին Նիկա Մելիային համեմատել է «Ծիծաղում են տիկնիկները» ֆիլմի կերպարի՝ Սեւերիան Ծիվծիվաձեի հետ
Լեւան Խաբեիշվիլին Նիկա Մելիային համեմատել է «Ծիծաղում են տիկնիկները» ֆիլմի կերպարի՝ Սեւերիան Ծիվծիվաձեի հետ

«Ազգային շարժման» նախագահ Լեւան Խաբեիշվիլին կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիային համեմատել է «Ծիծաղում են տիկնիկները» ֆիլմի կերպարի՝ Սեւերիան Ծիվծիվաձեի հետ։

Լևան Խաբեիշվիլիին հարց է ուղղվել Նիկա Մելիայի հայտարարության վերաբերյալ, որտեղ նա նշել է. «Խորհրդարանում ընդդիմությունը կատարում է միակ գործառույթը՝ խորհրդարանը գեղեցկացնելով «Վրացական երազանքի» համար։ Ես հասկանում եմ աշխատավարձը, մեքենան, բենզինը և այլ արտոնությունները, բայց այս ամենը չարժե փորձել ազնվացնել «Երազանքի» խորհրդարանը»։

«Գիտե՞ք, «Ծիծաղում են տիկնիկները» ֆիլմում կա Սեւերիան Ծիվծիվաձեն, նա անընդհատ խոսում է խաղալիքների մասին։ Սա է իմ մեկնաբանությունը»,- ասել է Խաբեիշվիլին։