Լեւան Դավիթաշվիլին հանդիպել է Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ
Լեւան Դավիթաշվիլին հանդիպել է Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ

Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Շոն Օֆարելի հետ։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ հանդիպմանը նշվել է, որ անցած տարիներին Վրաստանի և Իռլանդիայի միջև ոլորտային համագործակցությունը զգալիորեն աճել է, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում։

«Բացի այդ, ընդգծվել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը, ինչին նպաստել է Վրաստան-Իռլանդիա գործարար խորհրդի ստեղծումը։

Լևան Դավիթաշվիլիի խոսքով, վրացական կողմի համար ողջունելի են Իռլանդիայից ներդրումների հոսքը և Վրաստանում իռլանդական բիզնեսների գործունեությունը։ Նշենք, որ 2022 թվականին Իռլանդիայից ներդրումները Վրաստանում աճել են և գերազանցել 120 միլիոն դոլարը։

Ինչպես նշել է Շոն Օ’Ֆարելը, Վրաստան այցի նպատակը երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդումն է։

Հանդիպմանը շոշափվել են նաև Վրաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։