Լեւան Դավիթաշվիլին բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրահանձնաժողովում
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Եվրահանձնաժողովում։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները, ասոցացման համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարումը և համագործակցության այլ առաջնահերթ ուղղությունները։
Կքննարկվեն նաև եվրոպական կառույցներին Վրաստանի ավելի շատ ինտեգրման հարցեր։ Այցի շրջանակներում Լևան Դավիթաշվիլին կհանդիպի եվրահանձնակատարների հետ տրանսպորտի, էներգետիկայի, ֆինանսական կայունության, ֆինանսական ծառայությունների և կապիտալի շուկաների կապի, հարևանության և ընդլայնման, բյուջեի, վարչարարության, առևտրի հարցերով և նրանց հետ կքննարկի երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
Այցի ընթացքում նախատեսվում է փոխվարչապետի հանդիպումը Eurocontrol-ի գլխավոր տնօրեն Էյմոն Բրենանի հետ, որի ընթացքում կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի ուղղությամբ հարաբերությունները։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։