Լատվիայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր կգան դեսպանատուն՝ մասնակցելու Ռուսաստանի նախագահական ընտրություններին, ոստիկանությունը կստուգի, թե որքան օրինական են նրանք երկրում
Լատվիայի ոստիկանությունը ստուգելու է այն անձանց, ովքեր կգան Ռուսաստանի դեսպանատուն Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ մասնակցելու Ռուսաստանի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «Դելֆի»-ն՝ հիմնվելով Լատվիայի պետական ոստիկանության պետ Արմանդս Ռուսկիի հայտարարության վրա։
Նրա խոսքով, Ռուսաստանի դեսպանատուն եկած մարդիկ կստուգվեն պետական ոստիկանության և սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից՝ պարզելու, թե արդյոք այդ մարդիկ ունեն անհրաժեշտ իրավական հիմք Լատվիայում գտնվելու համար։ Խախտումների հայտնաբերման դեպքում կսկսվի Լատվիայում անօրինական գտնվող անձի արտաքսման ընթացակարգը։
Լատվիայի պետական ոստիկանության ղեկավարը Լատվիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին, հորդորել է հաշվի առնել, որ ոստիկանությունը կարող է իրենց ստուգել փողոցում։ Նրա խոսքով, Լատվիայի քաղաքացիները նույնպես նման ստուգումներ են անցնում Ռուսաստանում ընտրություններին մասնակցելիս։