Լատվիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

13:32, 03.10.2026

Լատվիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

100-մանդատանոց Սեյմում տեղ ստանալու համար պայքարում է 14 քաղաքական կուսակցություն:

Սեյմ անցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել 5%-անոց շեմը, իսկ մեծամասնության համար՝ ստանալ 51 մանդատ:

Ընտրություններում քվեարկելու իրավունք ունի շուրջ 1.55 միլիոն մարդ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պատճառ է դարձել կառավարական ճգնաժամը, որը մեկնարկել էր վեց ամիս առաջ երկրի տարածքում անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո, ինչն էլ քաղաքական հակասությունների պատճառ էր դարձել և հանգեցրել նախարարների կաբինետի հրաժարականին:

Ընտրական տեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 20:00-ին, որից հետո կսկսվի քվեաթերթիկների ձեռքով հաշվարկման գործընթացը:

Նմանատիպ