Լատվիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հայտարարություն
Լատվիայի խորհրդարանը միաձայն հայտարարություն է ընդունել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որում ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչվում են որպես ցեղասպանություն։
Հայտարարությունում աջակցություն է արտահայտվում ժողովրդավարական երկրների նախաձեռնությանը` միավորելու ուժերը Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների մասին ապացույցներ հավաքելու և հետաքննելու համար:
Խորհրդարանականներն աջակցում են Ուկրաինայում Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը և հույս ունեն, որ բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվեն։
Լատվիայի Սեյմը խստորեն դատապարտում է ռուսական ռազմական ագրեսիան, բելառուսական ռեժիմի աջակցությամբ և մասնակցությամբ Ուկրաինա լայնածավալ ներխուժումը։
Սեյմը կոչ է անում Եվրատլանտյան հանրությանը և նրա գործընկերներին անհապաղ համապարփակ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ նրա բանակին զրկելու Ուկրաինայում ռազմական ագրեսիան շարունակելու հնարավորությունից։
Լատվիացի օրենսդիրները ԵՄ անդամ երկրներին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռուսական նավթի և գազի ներմուծումը։