Լատվիայի վարչապետ. Եվրոպան հիմա պետք է բացի իր դռները, թեկնածուի կարգավիճակը դժվար չէ որոշել, իմ պատասխանն է՝ այո
Եվրամիության թեկնածուի կարգավիճակը դժվար չէ որոշել, այն կարող է որոշվել մեկ օրում, կարևոր է, որ Ուկրաինան և մյուս երկրները կայացնեն այդ որոշումը,- այս մասին Լատվիայի վարչապետ Կրիշիանիս Կարինիշը հայտարարել է Բրյուսելում, Եվրամիության խորհրդի արտահերթ նիստից առաջ։
Լրագրողների այն հարցին, թե կա՞ քաղաքական պատրաստակամություն Եվրամիության երեք երկրներին կարգավիճակ շնորհելու, Կարինիշը պատասխանել է.
«Ես վաղուց էի խոսում այս մասին։ Պատասխանը այո է: Եվրոպան այժմ պետք է բացի իր դռները: Եվրամիության թեկնածուի կարգավիճակը դժվար լուծելի խնդիր չէ: Սա լիովին քաղաքական որոշում է և կարող է կայացվել մեկ օրում։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք այս որոշումը կայացնենք հիմա Ուկրաինայի և այլ երկրների համար, որ մենք ցանկանում ենք բացել դռները և ընդլայնել ժողովրդավարական երկրների ընտանիքը այն երկրների համար, որոնք ցանկանում են ապրել օրենքի գերակայությամբ և ոչ թե ուժով», – ասել է Կրիշիանիս Կարինիշը: