Լատվիայի պաշտպանության նախարար. Արևմտյան պատժամիջոցները բավարար վնաս չեն պատճառի Ռուսաստանին և չեն հանգեցնի Ուկրաինայում պատերազմի արագ ավարտին
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները երկարաժամկետ ազդեցություն կունենան երկրի ռազմական տնտեսության վրա և չեն հանգեցնի Ուկրաինայում պատերազմի արագ ավարտի, հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները չեն կարողանա բավարար վնաս հասցնել Ռուսաստանին, որպեսզի ստիպեն Մոսկվային հրաժարվել իր ագրեսիվ գործողություններից։
«Սա ավելի երկար է տևում, քան ես պատկերացնում էի։ Հավանական չէ, որ պատժամիջոցները անմիջապես փոխեն Պուտինի ավտորիտար ռեժիմի վարքագիծը, այդ թվում՝ Ուկրաինայում և հիբրիդային պատերազմի ոլորտում», – ասել է Լատվիայի պաշտպանության նախարարը։
Բացի այդ, ըստ Անդրիս Սպրուդսի, պատժամիջոցները սովորաբար երկարաժամկետ ազդեցություն ունեն։
Տեղեկատվության համար՝ փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի նախագիծը, որը հիմնականում կենտրոնացած է էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և առևտրի վրա։