Լատվիայի օկուպացիայի թանգարանում բացվել է օգոստոսյան պատերազմը պատկերող ցուցահանդես
Լատվիայի օկուպացիայի թանգարանում բացվել է օգոստոսյան պատերազմը պատկերող ցուցահանդես

Լատվիայի օկուպացիայի թանգարանում բացվել է օգոստոսի 5-օրյա պատերազմը պատկերող ցուցահանդես: Այդ մասին տեղեկատվություն է տարածում Լատվիայում Վրաստանի դեսպան Թեա Մաիսուրաձեն:

«Օգոստոսի 7-ին լրանում է Վրաստանում Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիայի 13-րդ տարելիցը: Տարիներ անց դրան հաջորդեց Ռուսաստանի նման ագրեսիվ սցենարը Ուկրաինայում: Լատվիայի օկուպացիայի թանգարանում բացվեց օգոստոսի 5-օրյա պատերազմը պատկերող ցուցահանդես»,- «Twitter»-ում գրել է Լատվիայում Վրաստանի դեսպան Թեա Մաիսուրաձեն: