Լատվիայի նախագահ. Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգների և Դանիայի միջև խնդիրը կարող է լուծվել երկխոսության միջոցով։
«Դանիան ուժեղ ժողովրդավարություն է և ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից։ Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է։ Հասկանալով Միացյալ Նահանգների օրինական անվտանգության կարիքները՝ ես կարծում եմ, որ դրանք կարող են լուծվել Դանիայի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ երկխոսության միջոցով և կոլեկտիվ պաշտպանության շրջանակներում», – գրել է Ռինկևիչսը։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդի կարիքն ունի իր ազգային անվտանգության համար։ Վերջերս Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջնորդները կրկին իրենց աջակցությունն են հայտնել Դանիային։