Լատվիայի նախագահ. Չի կարելի կապիտուլյացիայի ենթարկվել չարին, պետք է պայքարել և հաղթել նրան, որպեսզի չարը բարձրացնի «սպիտակ դրոշը»
Չի կարելի կապիտուլյացիայի ենթարկվել չարին,- այսպես է արձագանքել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Հռոմի պապի հայտարարությանը, ով ասել է, որ Ուկրաինան պետք է քաջություն ունենա բարձրացնելու «սպիտակ դրոշը»։
«Դուք պետք է պայքարեք դրա դեմ և հաղթեք դրան, որպեսզի չարը բարձրացնի «սպիտակ դրոշը», – ասել է Լատվիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Հռոմի պապը հարցազրույց է տվել շվեյցարական հրատարակություններից մեկին, որտեղ ասել է, որ Ուկրաինան պետք է քաջություն ունենա բարձրացնելու «սպիտակ դրոշը»։ Հարցազրույցը մեծ արձագանք գտավ, ուստի Վատիկանի պաշտոնյաները հավելյալ պարզաբանումներ արեցին, որ Պապը նկատի ուներ հետևյալը՝ բանակցությունները երբեք չեն նշանակում կապիտուլյացիա։