Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել։
Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։
Լատվիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանատան աշխատակիցը պետք է լքի երկիրը մինչև ապրիլի 10-ը։
«2024 թվականի մարտի 27-ին ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարություն։ Ռուսաստանի դեսպանատունը, չնայած Լատվիայի արտաքին գործերի նախարարության խիստ նախազգուշացումներին, շարունակում է իր ոչ ճիշտ հրապարակային հաղորդակցությունը՝ նպատակ ունենալով վարկաբեկել լատվիական պետության պետական կառույցներն ու իշխանություններին, ինչպես նաև լատվիական հասարակության մեջ ատելություն սերմանել։ Դա կտրականապես հակասում է 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի ոգուն»,- ասված է հայտարարության մեջ։