Լատվիան Եվրամիությանը կոչ է անում ռուս զբոսաշրջիկներին վիզաների տալն արգելել
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը կոչ է անում Եվրամիությանը ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությանը աջակցող պետություն։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառել է Էդգարս Ռինկևիչը։
Լատվիացի դիվանագետը դատապարտել է «Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների բռնի սպանությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կատարված այլ հանցագործությունները»:
Ռինկևիչը Եվրամիությանը կոչ է արել արգելել Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի մարզի Ելենովկա բնակավայրում գտնվող գաղութի վրա հարձակման հետևանքով զոհվել է 53 ուկրաինացի գերի, վիրավորվել ՝ 73-ը ։ Կիևը միջադեպի համար մեղադրում է Ռուսաստանին և պնդում, որ Մոսկվան միտումնավոր հարվածներ է հասցրել գաղութին, որպեսզի ոչնչացնի բանտարկյալների խոշտանգումների ապացույցները: