Լատվիան խոցել է երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքը. թռչող սարքի ծագման վերաբերյալ տեղեկատվություն այս փուլում չի տարածվել

11:04, 14.08.2026
Լատվիան խոցել է երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Reuters»-ը՝ հենվելով Լատվիայի զինված ուժերի հայտարարության վրա։
Միջադեպը տեղի է ունեցել Լատվիայի հյուսիս-արևելքում՝ Բալվիի շրջանում։
Դեպքից հետո Լատվիայի զինված ուժերը չեղարկել են նաև օդային վտանգի մասին ահազանգը Ռուսաստանին մոտ գտնվող շրջանների համար։
«Մեր օդային տարածքում վտանգը չեզոքացված է։ Դաշնակիցների կործանիչները հաջողությամբ խոցել են անօդաչու թռչող սարքը», — հայտարարել են Լատվիայի զինված ուժերը։
Անօդաչու թռչող սարքի ծագման վերաբերյալ այս փուլում պաշտոնական տեղեկատվություն չի տարածվում։
Ինչպես գրում է ուկրաինական մեդիան, թռչող սարքը, հնարավոր է, ուկրաինական լիներ։ Նրանց փոխանցմամբ՝ երեկ գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը դարձյալ հարվածել են Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստին, որը մոտ է գտնվում Լատվիայի սահմանին։

Նմանատիպ