Լատվիան Ուկրաինային օգնության նոր փաթեթ է պատրաստում, որը ներառում է մեկ միլիոն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր
Լատվիան Չեխիայի նախաձեռնության շրջանակներում տասը միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայի համար ռազմական նյութեր գնելու համար։ Այս մասին Ռիգայում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։
Օգնության նոր փաթեթը ներառում է նաև մեկ միլիոն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր։
«Անօդաչու սարքերը փորձարկվել են, մեր գործընկերներն ասել են, որ դրանք համապատասխանում են բոլոր պահանջներին։ Արդեն այս ամիս տրամադրվում է ռազմական օգնության ևս մեկ փաթեթ, այն է՝ նյութատեխնիկական միջոցներ, զինամթերք և սպառազինություն, որը մենք ունենք»,- ասել է Լատվիայի վարչապետը։