Լատվիան կասեցրել է Ռուսաստանի հետ քաղաքացիների պարզեցված տեղաշարժի մասին պայմանագիրը

13:34, 01.08.2022

Լատվիան կասեցրել է Ռուսաստանի հետ քաղաքացիների պարզեցված տեղաշարժի մասին պայմանագիրը. Նշված որոշումն ընդունվել է Լատվիայի իշխանությունների կողմից՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Պսկովում Լատվիայի հյուպատոսության փակման։

Պսկովի հյուպատոսությունը Ռուսաստանում Լատվիայի միակ դիվանագիտական ​​ներկայացուցչությունն էր, որը թույլտվություն էր տալիս ՌԴ քաղաքացիներին Լատվիայի սահմանը հատելու համար։

Համաձայնագիրը թույլ է տվել Լատվիայի և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող ՌԴ քաղաքացիներին հեշտությամբ հատել սահմանը։ Նշված պայմանագիրն այսօրվանից կասեցվել է։

Համաձայնագիրը կասեցնելու վերաբերյալ հանձնարարական է տվել Լատվիայի օրենսդիր մարմնի կառավարական հանձնաժողովը։

Երկու երկրների սահմանով Լատվիայի և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող քաղաքացիների պարզեցված տեղաշարժի մասին համաձայնագիրը գործում է 2010 թվականից։

Հիշեցնենք, որ Լատվիան ԵՄ այն երկրներից է, որը դադարեցրել է վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը կոչ է արել Եվրամիությանը միանալ իրենց որոշմանը և դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։

«Մենք բոլորս տեսնում ենք ռուսական ռազմական ուժերի դաժանությունը, որը մեզ հիշեցնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված դաժանությունը»,- ասել է Ռինկևիչսը։

Նմանատիպ