Լատվիան դատապարտում է Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված շրջանների անկախության ճանաչումը
Լատվիան դատապարտում է Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված շրջանների անկախության ճանաչումը

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված շրջանների ճանաչումը: Հայտարարությունը հրապարակվել է Լատվիայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջում:

«Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Սիրիայի արաբական հանրապետության 2018 թվականի մայիսի 29-ի որոշումը, Վրաստանի Աբխազիա և «Հարավային Օսեթիա» շրջաններն անկախ պետություններ ճանաչելու մասին: Լատվիան հաստատում է աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» շրջանները համարում Վրաստանի տարածքի անբաժան մաս:

Կոչ ենք անում կոնֆլիկտի կողմերին, կառուցողական համագործակցել կոնֆլիկտը Ժնևի բանակցությունների շրջանակներում կարգավորելու համար»,- ասվում է Լատվիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «ճանաչել է» բռնազավթված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը: Վրաստանն սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացները: