Լատվիական «airBaltic» ավիաընկերությունը վերականգնել է կանոնավոր չվերթները Թբիլիսիի ուղղությամբ
Լատվիական «airBaltic» ավիաընկերությունը վերականգնել է կանոնավոր չվերթները Թբիլիսիի ուղղությամբ

Լատվիական «airBaltic» ավիաընկերությունը վերականգնել է կանոնավոր չվերթները Թբիլիսիի ուղղությամբ:

Ռիգայից Թբիլիսի է ժամանել 126 ուղևոր, իսկ Թբիլիսիից Ռիգա է մեկնել 141 ուղևոր:

Ավիաընկերությունը մինչև օգոստոսի 20-ը չվերթներ կիրականացնի  շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ. Ռիգա-Թբիլիսի յուրաքանչյուր չորեքշաբթի, Թբիլիսի-Ռիգա յուրաքանչյուր հինգշաբթի:

Օգոստոսի 20-ից չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ: