Լաշա Ժվանիայի հայտարարությամբ, դեսպանատունը տեղեկություն չի ստացել Իսրայելում Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու կամ անհետանալու մասին
Լաշա Ժվանիայի հայտարարությամբ, դեսպանատունը տեղեկություն չի ստացել Իսրայելում Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու կամ անհետանալու մասին

Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիայի հայտարարության համաձայն՝ դեսպանատունը որևէ տեղեկություն չի ստացել Իսրայելում Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու կամ անհետանալու մասին։

Նրա խոսքով՝ Թամար Գոլդենբերգը, ով Վրաստանի քաղաքացու դուստր է և ծնվել է Իսրայելում, դեռ չի հայտնաբերվել։

«Գազայի հատվածում ռազմական գործողություն է ընթանում։ Երեկ իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել Իսրայելի կենտրոնական հատվածում, թեեւ օդային հարվածներ են եղել Աշկելոնում եւ Աշդոդում, ինչպես նաեւ Բեերշևայում։ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումների բացարձակ մեծամասնությունը։ Վրաստանի քաղաքացիների վիրավորման կամ անհետանալու մասին տեղեկություններ չեն ստացվել։

Թամար Գոլդենբերգի հետքը մինչ այժմ չի հայտնաբերվել։ Վրաստանի քաղաքացու զավակ է, Աբխազիայից են, եկել են 30 տարի առաջ։ Թամարը ծնվել է այստեղ, նրա հետքը դեռ չի հայտնաբերվել, նա հավանաբար առևանգողների ձեռքում է։ Սա իմ ունեցած տեղեկությունն է նրա մասին։ Այսօր մարտի ժամանակ հերոսաբար զոհված վրացի քաջարի հրեայի՝ Մոշիաշվիլիի հուղարկավորությունն է»,- ասել է Լաշա Ժվանիան։