Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և EIB փոխնախագահ Տերեզա Չերվինսկայան Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան գարնանային հանդիպման շրջանակներում քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի (EIB) և Վրաստանի համագործակցության հարցերը,- հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։
Ըստ գերատեսչության, հանդիպմանը քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից երկրի համար առաջնահերթ ուղղություններին աջակցելու նպատակով իրականացվող ծրագրերի առաջընթացը։
«Հարկ է նշել, որ EIB-ն Վրաստանի խոշորագույն գործընկերներից և ներդրողներից մեկն է երկրի ենթակառուցվածքների զարգացման գործընթացում։ Ընդգծվել է EIB-ի ներգրավվածությունը մասնավոր հատվածի հզորացման գործում»,- ասվում է տեղեկատվության մեջ։